ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը անդրադառնալով «Մաթեմատիկա տանը և դպրոցում» ձեռնարկի շուրջ բարձրացած աղմուկին, ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում էր կատարել, որում հավաստիացնում էր, որ վերոնշյալ ձեռնարկը ԿԳՆ-ի կողմից երաշխավորված չէ: Այսօր արդեն համացանցում հայտնվեց մի լուսանկար, որում երևում է, որ գիրքը երաշխավորված է նախարարության կողմից:
Հիշեցնենք, որ «Մաթեմատիկա տանը և դպրոցում» ձեռնարկում զետեղված էին խնդիրները, որոնք թքելու, վզակոթին հարվածելու մասին են:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կրկին գրառում է կատարել, նշելով.
Որոշ օգատերեր դեռ "վայելում" են սկանդալային մաթեմատիկական ձեռնարկի թեման` այս անգամ հարցականի տակ դնելով իմ երեկվա գրառումը:
Չեմ ուզում մտածել, որ մանիպուլյացիա է, վերագրում եմ տարրական անուշադրությանը այն հանգմանաքը, որ խոսքը գնում է տարբեր գրքերի մասին:
Բավական է նորից ընթերցել իմ տեքստը և տվյալ կայքում զետեղված գրքի նկարագրությունը:
Խնդրում եմ առավել ուշադիր լինել կրթության ոլորտի մասին կարծիք հայտնելիս: