Հունվարի 13-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է Վատիկանում հավատարմագրված դիվանագետների հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, եւ դիվանագետների հետ տարեսկզբի ավանդական հանդիպման ժամանակ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը կարճատեւ զրույց ունեցավ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ:

Զրույցի ընթացքում Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը իր ջերմ ողջույնները փոխանցեց նախագահ Սերժ Սարգսյանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ինչպես նաեւ իր օրհնանքը հայ ժողովրդին: