Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Մեսրոպ Մակյանի, Բանդայի գործով այսօրվա դատական նիստին նորանշանակ դատավորը ծանոթացավ նախ ամբաստանյալների և նրանց պաշտպանների հետ, ապա ճշտեց կողմերի դիրքորոշումը` գործը վերսկսելու, կամ շարունակելու հարցի վերաբերյալ,-այս մասին գրում է Փաստինֆոն:
Պաշտպանական կողմը դեմ չէր գործը շարունակելուն` ընդհատված կետից, իսկ մեղադրող դատախազ Սասուն Խաչատրյանը միջնորդեց դատարանին իրեն 5-6 օր ժամանակ տրամադրել՝ դիրքորոշում հայտնելու համար: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 14-ին: