ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն ստեղծել է իր սեփական ավիաընկերությունը:

Ըստ տեղական մամուլի, դերասանն անվանել է իր ավիաընկերությունը «Սիրան Էր»՝ ի պատիվ ֆրանսիացի բանաստեղծ Սիրանո դե Բերժերակի, որի դերը նա մարմնավորել կինոյում՝ համանուն ֆիլմում:

Դեռևս դերասանի պարկում միայն մի բիզնես-կարգի ինքնաթիռ կա: Դեպարդիեն մտադիր է այն վարձով հանձնել այն ժամանակահատվածներում, երբ այն չի օգտագործի անձնական նպատակներով:

Ինքնաթիռը գրանցվելու ֆրանսիական Լիլ քաղաքի օդանավակայանում, որը գտնվում է բելգիական Էստամպյու համայնքի հարևանությամբ, որի Նեշեն բնակավայրում Դեպարդիեն տուն է ձեռք բերել և ներկայումս ապրում է: