«Հրապարակը» գրում է. «Մինչ Հովիկ Աբրահամյանը եվրոպաներում հանգստանում է, Աժ-ում «պայթում են պառերը»։ Լրագրողների և Աժ աշխատակազմի վրա խնայող, պատգամավորների սենյակներում ջեռուցմանը զուգահեռ մի քանի «պլիտա» միացնող Աժ-ում արդեն քանի տարի է՝ դրանք «պայթում են» մի ուրիշ ձև։ Նախորդ տարի գեներալ Մանվելի սենյակին էր արհավիրքը տիրել, մինչ Ամանոր՝ Շմայսի սենյակին։ Այս օրերին էլ երրորդ հարկում է՝ աշխատակազմի սենյակներում, ինչպես ասաց Աժ պատասխանատուներից մեկը, «ընդամենը երեք սանտիմանոց աբռիվ էր տեղի ունեցել», սակայն երրորդ հարկի «ամպի տակից» հոսած ջուրը դոշ տվել, փրփրել է նաև երկրորդ հարկի սենյակներում։
Հիշեցնենք, որ ձմռան օրերին Աժ միջանցքներում այնքան ցուրտ է լինում, որ լրագրողների մեծ մասն այդ պատճառով Աժ չի գնում։ «Բա կարծում եք էսքան հսկա շենքը հե՞շտ է պահելը. համ էլ արդեն սարքել ենք, վթարի հետևանքներն էլ վերականգնել ենք»,– ասաց «պատասխանատուն»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։