Ումո՞վ կամ ինչ թիմով պետք է վերադառնա Ռոբերտ Քոչարյանը: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում լրագրողների՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեծ քաղաքականության հնարավոր վերադարձի մասին հարցադրմանը, այսպես արձագանքեց ՀԱԿ կուսակցության արտաքին հարաբերությունների նախագահ Վլադիմիր Կարապետյան:
«Մենք պետք է ասենք, որ առկա է բանավեճ և վերջ: Ավելի որևէ բան քան բանավեճ, մենք չենք տեսնում: Հակառակը, իշխանությունը փորձում է այս բանավեճին կարևորություն տալ և շեղել հասարակության ուշադրությունը կարևոր խնդիրներից, սակայն ՀԱԿ-ը չի պատրաստվում շեղվել», - նշեց նա:
Նա նշեց, որ Տիգրան Սարգսյանին շատերն են պաշտպանում, սակայն չկա մեկ քաղաքական գործիչ, ով բացեիբաց պաշտպանում է Քոչարյանին:
«Դուք տեսե՞լ եք, որ մեկը պաշտպանի Քոչարյանին, կարո՞ղ եք մեկ քաղաքական գործչի անուն տալ:Տիգրան Սարգսյանին պաշտպանողներ եղան», - նշեց նա:
Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ ՀԱԿ-ի վերաբերմունքը չի փոխվել Քոչարյանի նկատմամբ, իսկ այս ամենը միայն հասարակության ուշադրությանը շեղելու համար են արվում: