Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը ԼՂՀ պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում 1993թ. ծնված Հայկ Մակարյանի մահվան դեպքին:
Նախարարի խոսքերով, նախնական տվյալներով զինվորի մահն արագ, կայծակնային արագությամբ աճած մենինգիտի դեպքն է: «Դեպքի համար ես շատ ցավում եմ եւ նաեւ կիսում եմ բոլոր դժբախտության պահերը»,- նշեց նա:
Արդեն անդրադառնալով Վարդենիսի զինվորական հոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ և մարմնական վնասվածքներով ՀՀ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված ժամկետային զինծառայող Մհեր Խլղաթյանի դեպքին, նախարարը նշեց. «Դեպքի վերաբերյալ գործ է հարուցվել, պետք է պարզվի դեռ` ուժ կիրառվել է թե ոչ, նախնական տվյալներով ձերբակալվածներ կան: Ովքեր մեղավոր են` կկրեն իրեց պատիժը»: