Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «championat.com»-ի հետ զրույցում մեկնաբանել է ակումբի` Ռուսաստանի չեմպիոն դառնալու շանսերը:

«Մենք ետ ենք մնում առաջատարից ընդամենը մեկ միավորով: Գումարած դրան «մեծ» ակումբերից մեզ մնում է խաղալ միայն «Լոկոմոտիվի» և «Դինամոյի» հետ: Կարծում եմ մեր շանսերը լավն են, նամանավանդ, որ կարևոր խաղերից շատերը արդեն կայացել են», - նշել է Մովսիսյանը: