«Իրավունքը» գրում է. «Ըստ Ֆինանսների նախարարությանը մոտ կանգնած աղբյուրի՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ Գլխավոր դատախազությունը հանձնարարություն են ստացել՝ անցկացնել համատեղ ստուգումներ՝ քոչարյանական համարվող մի շարք բիզնեսներում։

Այս ամենի մասին հայտնել է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը՝ ներքին խորհրդակցության ժամանակ։ Ստուգման հանձնարարությունը դեռ չի հանրայնացվում, սակայն դրան մասնակցելու են դատախազությունից բացի, ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության, ներքին աուդիտի և այլ բաժինները։ Ենթադրաբար, այս ամենը «պատժիչ» նկատառումներով է արվում»։