ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ Էռնեստ Ավանեսյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի նախագահի տեղակալ (լիզորությունների ժամկետը 6 տարի):
Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով Ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ: