Մալայզիայում սկսվել են աշխարհի ամենասարսափեցնող փառատոններից մեկի տոնակատարությունները: Այն կոչվում է Մայպուսամ, գրում է «Իտառ-Տասս»-ը::
Տոնի օրը երթի ժամանակ մասնակիցները իրենց գլխին են լցնում այրված կոկոսի մոխիր, և իրենց այտերն ու լեզուները ծակում են սուր ասեղներով: Մարմնի վրա կախում են երկաթե կամ փայտե ծանր շրջանակներ, որոնց մեջ դնում են ծաղիկներ կամ սիրամարգի փետուրներ: