«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արթուր Այվազյանը (Մանախը) այսօրվանից հացադուլ է հայտարարել՝ «Արթիկ» ՔԿՀ-ի վարչակազմի անօրինականությունների դեմ:
Այս մասին YerevanNews.am-ին հայտնեց դատապարտյալի մայրը՝ Նինա Բաղդասարյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ որդին գտնվում է պատժախցում՝ հացադուլավորի կարգավիճակում:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ նույն ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանը ևս հայտնել է, որ եթե 3 աշխատանքային օրվա ընթացքում Արթուր Այվազյանի պահանջներին չտրվի համապատասխան լուծում նա նույնպես կհայտարարի հացադուլ:
Հիշեցնենք, որ Արթուր Այվազյանը եղել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) եղբոր թիկնազորի նախկին պետը: