ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տան նկատմամբ Երևանի քաղաքապետարանում վարչական վարույթ է հարուցվել,-այս մասին գրում է Փաստինֆոն:

Վարույթի համար հիմք է հանդիսացել Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումը` Ծիծեռնակաբերդի խճուղու հ.10 հասցեում, սեփականության իրավունքով իրեն պատկանող տան կիսանկուղային և 1-ին հարկերի տարածքների գործառական նշանակությունը փոխելու պահանջով:
Բանն այն է, որ առաջին նախագահը որոշել է իր տան այդ 2 հարկերում գրասենյակ հիմնել:
Վարչական վարույթի ավարտին քաղաքային իշխանությունները պետք է կամ թույլատրեն, կամ արգելեն Լևոն Տեր- Պետրոսյանին իր սեփական տանը գրասենյակ ունենալ: