Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամայանն անդրադառնալով 5 տարի առաջ այս օրը`մարտի 1-ին տեղի ունոցած ոճրագործությանն ասաց. «Ես ուզում եմ իմ հարգանքի տուրքը մատուցել զոհերի հիշատակին»:

Արմեն Ռուստամյանն իր զարմանքը հայտնեց, որ մայրաքաղաքում բոլորի աչքի առջև տեղի ունեցած իրադարձությունը մինչ օրս չի բացահայտվել և այդ խնդիրը համարում է, որ այսօր էլ է օրակարգում:

Դաշնակցական պատգամավորն անդրադառնալով այս օրերին ԱԺ-ում քննարկվող արտահերթ նիստի հարցին ասաց, որ արտահերթ նիստը պետք է որոշումով դուրս գա:

Արմեն Ռուստամյանն այդ գործընթացը ճիշտ է համարում:

Առաջիկա ավագանու ընտրությունների հետ կապած ՀՅԴ-ն դեռ որոշում չունի, քանի որ այսօր էլ բավականին ակտիվ գործընթացներ են տեղի ունենում:

Արմեն Ռուստամյանը վերջում հավելեց, որ իրենք միշտ էլ հակված են եղել մասնակցության միասնական ձևաչաձին: