«Այսօր մարտի 1-ն է և դուք հիշում եք, թե ինչ եղավ 5 տարի առաջ»: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:
Պատգամավորն անդրադառանալով Հովիկ Աբրահամյանի օրեր առաջ արած այն հայտարարությանը, թե ողջամիտ առաջարկներ կարող են լինել Ժառանգության կողմից որևէ նախարարություն ղեկավարելը, ասաց. «Այն անձը, ով կներգրավվի համագործակցության մեջ, ապա դա կնշանակի, որ ուղղակի ներգրավվում է իրենց հետ հանցագործության մեջ»:
ԱԺ ժառանգությաան խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ իր հերթին ասաց, որ ԱԺ-ն պահանջել և ստացել է Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Անդրադառանալով Երևանի ավագանու հարցին, ասաց, որ իրենք էլ դեռ չեն քննարկել, թե ով կղեկավարի ցուցակը, բայց ամեն դեպքում կարծում է, որ կմասնակցեն: