Նախարարի հրամանով պաշտոնից ազատվել է իրավաբանական վարչության պետ` գնդապետ Ռաուֆ Կիշիևը,- փոխանցում է ANS-ը:
Այդ պաշոնին նշանակվել է իրավաբանական գիտությունների թեկնածու` փոխգնդապետ Այդին Ալիևը, որը զորացրված էր ՆԳՆ ներքին զորքերից տարիքի համար:
Մի այլ հրամանով գնապետ Խիկմետ Խալիլովը նշանակվել է կազմ-հավաքազորային վարչության պետ, որը մինչ այդ զբաղեցնում էր գեներալ-լեյտենանտ Յաշար Այդամիրովը:
Նախարարը փոխել է նաև հրետանային զորքերի հրամանատարին` նշանակելով գնդապետ Զահիդ Հուսեյնովին գեներալ-մայոր Ռաֆիկ Հուսեյնովի փոխարեն:
Գնդապետ Թահիր Խալիգովը նշանակվել է ՊՆ-ի կենտրոնական ապարատի պետ:
Դավիթ Սոֆիյան