ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Քոչարյան - ՀՀԿ կրակոցները հետաքրքիր ընթացք են ստանում։ Այսօր Ս.Սարգսյան - Տ.Մարգսյան կառավարության անդամներից մեկը պատասխանելով Ռ.Քոչարյանին տնտեսական աճի տեմպերի առումով ասել է, որ քոչարյանական տնտեսական աճի բարձր տեմպերը պայմանավորված են Տեր-Պետրոսյանի ժամանակ արված բարեփոխումներով։ Հենց պետք է լինում լավ ել հիշում եք։ Հիշողության պակաս, պարզվում է, չունեք»։