Երեկվա ՀՀԿ քաղ խորհրդի նիստում քննարկվել է ոչ թե մարզպետների հրաժարականների, այլ Երևանի ավագանու հարցը և որոշվել է, որ ցուցակը գլխավորելու է Տարոն Մարգարյանը:

Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Վերջինս անդրադառնալով արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ «ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե իր տեսակետները չեն ներկայացնում այդ նիստում, ասաց, որ դա անհեթեթ հայտարարություն է, որովհետև նման օրակարգ դեռևս չի ձևավորվել, որպեսզի քննարկվի արտահերթ նիստ հրավիրելու հարցը:

Գալուստ Սահակյանն անդրադառնալով մարտի 1-ի դեպքերին, ասաց, որ հարցը իրավական հարթությունում փակված չէ, սակայն քաղաքական տեսանկյունից բնականաբար հարցը փակված է:

ԱԺ ՀՀԿ խմբակցութան ղեկավարը պատասխանելով Yerevannews.am-ի այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ առաջիկա 5 տարիների ընթացքում մարտի 1-ը բացահայտվի:

Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Հնարավոր եմ համարում բոլոր տեսակի բացահայտումները»: