Դեկտեմբերի 15-17-ը եղել է ձվի սկսած սպառման ծավալների կտրուկ, իսկ արդեն դեկտեմբերի 20-ից սկսած վաճառվում էր մեկ ու կեսից մինչև երկու մլն ձու: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը:
«Ընդահանուր առմամբ դեֆիցիտ տեղի չունեցավ, միայն դեկտեմբերի 29 -30-ին ցրտի պատճառով մեքենաները չէին կարողանում ձուն տեղափոխել: Այդ օրերին կեսօրից հետո տեղի ունեցավ մատակարարում: Բացի Երևան սիթի սուպերմարկետների ցանցից, մնացած տեղերում ձու կար, ուղղակի այնտեղ շատ արագ էր սպառվում ձուն», - նշեց նա:
Անդրադառնալով ձվի ներկրումներին, նա նշեց, որ ներկրումները հիմնականում Ուկրաինայից են եղել և որոշ քանակությամբ էլ Պարսկաստանից: «Ընդամենը ներկրվել է մեր արտադրանքի 2,5%-ի չափով ձու: Հիմա էլ մենք կարող ենք ձու արտահանել», - նշեց նա:
Հովհաննիսյանի խոսքերով, իրոք նկատվել է ձվի գնաճ:
Ասուլիսին ներկա էր նաև Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը, ով նշեց, որ ձու արտադրողները պատվով են դուրս եկել իրավիճակից և առաջիկայում կլինի պահանջարկը բավարարելու բոլոր հնարավորությունները:
Բանախոսների խոսքերով, ձվի բացթողման գինը չի գերազանցել 63 դրամը:
«Եղել են դեպքեր, որ մակնիշավորում չի եղել: Պարսկաստանից եկած մի խմբաքանակ մակնշված չի եղել, Ներկրվել է նաև Վրաստանից», - նշեցին նրանք: