Սուրբ Զատիկի ժամանակ մենք կունենանք այնքան ձու, ինչն ամբողջությամբ կբավարարի ներքին սպառման ծավալները: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը, անդրադառնալով ձվի դեֆիցիտի մասին եղած լուրերին:
Հիշեցնենք, որ Ամանորին մի շարք խանութներում նկատվում էր ձվի պակաս և լուրեր էին շրջանառվում, թե ձվի դեֆիցիտը կշարունակվի ընդհուր մինչև Սուրբ Զատիկ:
Բանախոսը նշեց, որ առաջիկայում ձվի խնդիր չի լինի, քանի որ իրենք օր օրի ունեն ավելի շատ արտադրություն, քան սպառումն է:
«Կարծում եմ, որ մենք առաջիկայում կունենանք պահանջարկը բավարարելու բոլոր հնարավորությունները», - նշեց նա: