Ինչպես հայտնում է LifeNews-ը, ռուսական էստրադայի հայտնի երգչուհիներից Ժաննա Ֆրիսկեի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի ուռուցք: Ինչպես հայտնում է երգչուհուն մոտ կանգնած աղբյուրը, այժմ երգչուհին բուժվում է արտասահմանում: Հիշեցնենք որ երգչուհու ամուսինը՝ Դմիտրի Շեպելևն այսօր ստիպված է եղել հաստատել, որ երգչուհին ծանր հիվանդ է:

<<Մենք շարունակում ենք պայքարել նրա կյանքի համար և ոչ մի վարկյան չենք դադարում հավատալ: Մենք դիմում ենք բոլորին մի խնդրանքով, որ մեզ աջակցեն իրենց բարի խոսքերով և աղոթքներով>>,-ասել է նա:

Այն մասին որ երգչուհին ծանր հիվանդ է, LifeNews-ը հայտնել էր դեռ հունվարի 15-ին: Երգչուհուն նկատել են օդանավակայանում, բժշկական սայլակով տեղափոխելիս: