Հայաստանի Նախագահի  թեկնածու Հրանտ Բագրատյանը համոզված է, որ ամեն նախագահական ընտրության ժամանակ լինում են իտրիգներ  ու այս ընտրությունների ինտրիգն  իր և Սերժ Սարգսյանի  միջև է: Այս մասին  Բագրատյանն ասել է Տավուշ մարզ կատարած իր այցի ժամանակ` Yerevannews.am-ի թղթակցի հետ զրույցում:

 

-Պարոն Բագրատյան  ինչպե՞ս  եք գնահատում քարոզարշավի ընթացքը:

Նորմալ, լավ: Մարդկանց պետք է շնորհակալություն հայտնեմ, մեր ընկերներին որոնք օգնում են այստեղ: Բոլորին շնորհակալություն այս ամենի համար: Բավականին ակտիվ է:

Մարդկանց սակավությունը  Ձեզ չի՞ մտահոգում:

Սակավությունը որտե՞ղ: Ես կորղ էի ասել, որ   Իջևանում կարող էր ավելի բարձր լինել: Դե գիտեք ինչ կա  մարդիկ վախենում են: Տեսեք` հիմա սակավություն, եթե դատում եք  այստեղ  կանգնածները, ապա այստեղ կանգնածները նորից հին պատմությունն է` մարդիկ գալիս են, եթե գալիս էլ են  մի 15 մետր  հեռու էլ են կանգնում: Այ այդպիսի խնդիր կա, բայց ես չեմ կարծում, որ գյուղերում մենք ասկավություն  ունեիք, եթե գյուղում 300 տուն կա` հավաքում ես 100-150 հոգի դա սակավություն չէ:

-Սահմանամերձ ապրող գյուղացիները   ինչո՞ւ պետք է ընտրեն  ձեզ:

Որիշ ճար չունեն: Հայաստանն իրենք են  ես էլ իրենց լուծումներն եմ տալիս: Որովհետև ես ունեմ միակ լուծումը:Որովհետև ինքը, եթե ընտրի իշխանությանը իշխանությունը խոշորացնելու է իրենց գյուղերը: Իշխանությունը մտածում է գյուղերը փոքրացնելու մասին, համայնքները ինքնաբավ դարձնելու: Իրենք ճար չունեն: Ես այլ մոտեցում ունեմ : Իշխանությունը մտածում է վերևից այդ բոլորը կառավարելու, իսկ ես մտածում եմ, որ պետք է ներքևից  կառավարվի` վերևում ինչ մնա կկոչվի իշխանություն: Դրանք տարբեր մոտեցումներ են:

-Սահմանամերձ գյուղերում տեսաք, որ բազմաթիվ տներ դատարկվել են: Ինչպե՞ս եք կանխելու արտագաղթը:

Իմ  ծրագրով: Մարդիկ աշխատելու հնարավորություն չունեն: 91-92 թվականին հողը բաժանել ենք: Այսպես ասեմ,  մի քիչ թող մեծամիտ չհնչի` բաժանել ենք, բաժանել եմ: Հեղինակն եմ եղել: Դրանից հետո ոչինչ չի եղել 96-ին դուրս եմ եկել ոչինչ չի արվել: Ոչ մի կոպերատիվ,  ոչ մի  բան չի ստեղծվել: Ոչ մեկը չի աշխատել : Հենց այսօր էլ  2013 թվականի բյուջեյով գյուղնախարարը ուզում է խոշորացնել: Հենց երեկ, ընդամենը հյուրանոցում ես լսեցի կառավարության ծրագիրը սուբսիդավորման մասին: Վարչապետը հայտարարեց, եթե շատ ենք սուբսիդավորում ուրեմն լավ է : Դա միևնույն ժաման տանելու է  խոշորի ուժեղացմանը  ու այդ  գյուղերի քայքայմանը: Այդ սուբսիդյաները մատակարարներին քայքայելու  են գյուղերը:  Ամեն օր տեսնում ենք դա:

Պարոն  Բագրատյան  Ձեզ չի մտահոգում նաև, որ  այս  օրերին  հրապարակվող սոցիոլոգիական հարցումներում Ձեր վարկանիշը ցածր  է գնահատվում:

-Ոչ, ընդհանրապես չի մտահոգում: Դուք տեսնում եք այստեղ ինչ վիճակ է ընհանրապես: Հիշեցնեմ, որ 5  տարի  առաջ  հիմնական թեկնածուի վարկանիշը չորրորդն էր 3 տոկոսով: Այսօր  նույն թիվն են ասել: Ընդհանրապես սոցիոլոգիայի մասին  երկուշաբթի օրը կարտահայտվեմ: Շատ հետաքրքիր գիտություն է դառել Հայաստանում: Ամենամեծ շուկան ունենք,  նրանք վաճառում են դեզինֆորմացիա: Ուզում եմ ասել` այդ սոցիոլոգիական հարցումներ  կոչվածը գիտենք ով է անում : Շատ լավ գիտենք: Բերեմ Ձեզ մի հասարակ տվյալ: Սոցիոլոգիական հարցում են  անում ասում են  37 տոկոսը Բագրատյանին չի ճանաչում : Սոցիոլոգիական հարցում են այսօր հրապարակել, որ իբր 40 տոկոս, 30 տոկոսը  ոչ մի բանով ինձ չի քվեարկի : Վերադառնամ  մի այլ սոցիոլոգիական հարցման` «Գելափ»-ի հարցումներին, որն էլի իրենց հարցումն է : Ամենալավագույն ցուցանիշն իմն է` 3 տոկոս: Այդ հարցումը գերադասում են չտպել : Եվ  վերջապես սոցիոլոգիական հարցումներն այսօր նաև այսպիսի մի բան են դնում «լսեք այստեղ հազիվ, հազիվ  երրորդ, չորրորդ տեղի մասին խոսք կա»: Այստեղ հիմնական վեճը իմ և Սերժ Սարգսյանի մեջ է: Երևի ժողովուրդը շատ լավ հասկանում է այդ սոցիոլոգիական հարցումները: Բավականին հետաքրքիր է Հայաստանը ամենամեծ երկիրն է, որ ամենամեծ շուկան է դեզինֆորմացիայի և սոցիոլոգները դրանից լավ օգտվում են:

-Բացառում  ե՞ք երկրորդ փուլ:

Ինչո՞ւ եմ բացառում: Եթե անկեղծորեն լինեմ, ես չեմ կարծում, որ հնարավոր չէր  առաջին փուլից  հաղթել,  չեմ կարծում:

-Վստահ ե՞ք Ձեր հաղթանակին:

Ես չեմ ուզում մեծամտանալ: Դա հնարավոր եմ համարում : Վերջին հաշվով ես չգիտեմ, թե ինչ մեխանիզմ են գտնելու: Անկեղծորեն Ձեզ ասեմ` ընտրակաշառք չբաժանեն չեն հաղթելու: Ես կարծում եմ, որ հաղթելու եմ  ես : Ես Ձեզ միանշանակ ասեմ, գիտե՞ք ինչ կա` մենք երկու օր է իրար հետ ենք` ես չտեսա, որ մեկը  ասեր «գիտես այ ընկեր,   այս նույն բանը, որ իշխանության հասցեիրն ասում ես  սխալ է»: Ես չտեսա  դա, կա՞, ասեք որն է ես պատասխանեմ, ես ներողություն  խնդրեմ: Հասկանում եք, որ դա նշանակում է, որ իշխանությունն ընդհանրապես ձայն չունի, եթե ունի թող գնա մտածի թե որտեղ ունի: Ես չգիտեմ քվեարկությանն ինչ կանեն և ինչեր կլինի մինչև փետրվարի 18-ը: Երևի այդ սոցիոլոգիական հարցումները մի քանի անգամ կկրկնվեն: Այնպս որ թող այդ սոցիոլոգները մտածեն, որ իրենց հիմնական օգնողը ես եմ : Ինչքան իմ ռեյթինը բարձրանա այնքան շատ կստեն, ինչքան շատ ստեն այնքան  շատ կվճարվեն: կարող են հաշվել, որ իրենց փող տվողը մենք ենք, մեազնից են աշխատավարձ ստացել մեր դեմ  սուտ ասելու համար: Նորմալ է, նորմալ է, դա էլ է նորմալ: Կգանք դա էլ կարգի կբերենք: օրենք պետք է լինի, թե ով իրավունք ունի սոցիոլոգիայով զբաղվելու:

-Ձեր հասցեին հնչող լուտանքներին, որ փորձում են Ձեզ «սևացնել»,  դրան ինպե՞ս կարձագքնեք:

Մենք չենք արձագանքում դրանց : Մենք խնդիր չունենք: Հնարավոր է, որ ասենք  թեկնածուներից ոմանք հենց դրա համար էլ առաջադրված են: Վերջին հաշվով ամեն մի  պրեզիդենտական ընտրություն ինտրիգ  ունի: Այսօր ինտրիգը  Սերժ Սարգսյանն ու  Հրանտ Բագրատյանն է: Հիամ ուզում են ձևափոխել այս ինտրիգը, թե ուրիշն էլ կա, թե այստեղ նայեք; Դրա համար եթե մանք սրան պատասխանենք մենք հիմար վիճակում   կհայտնվենք : Դուք երևի նկատել եք` երբևիցե, որևէ թեկնածուի անուն  իմ բերանից չի հնչել ու չի հնչի մինչև փետրվարի 18-ը անկախ ամեն ինչից: Բոլորին հաջողություն եմ մաղթում, եթե  կարող են թող հաջողեն:

 

Զրուցեց  Տիրայր Մուրադյանը