Հունվարի 18-ից Երևանում սկսվել են բողոքական ցույցեր ուղղված կենսաթոշակային բարեփոխումներին, որը ուժի մեջ է մտել հունվարի 1-ից: Առաջիններից է եղել <<Ես Դեմ եմ>> բողոքական ակցիան, որին մասնակցել են մոտ 10 հազար մարդ. հայտնում է <<Независимая Газета >>-ն: Ինչպես նշում է թերթը , նույնիսկ -10 աստիճան ցուրտը չի խոչնդոտել հազարավոր մարդկանց ներկա գտնվել Ազատության Հրապարակում տեղի ունեցող ցույցին :
Այնուհետև <<Независимая Газета >>-ն գրում է, որ ՀԱԿ-ի առաջնորդներից Լևոն Զուրաբյանը նշել է , որ այս համակարգը արդարացված է Արևմուտքում , որտեղ կան զարգացած ֆինանսական հաստատություններ, կենսաթոշակային և ներդրումային հիմնադրամներ ,որոնք պաշտպանում է պետությունը:
Թե ինչպես կավարտվի հայ հասարակության բողոքն իշխանությունների դեմ, հայտնի կդառնա հունվարի 25-ին: