«Եվրատեսիլ-2014» մրցույթը հյուրընկալող քաղաքում՝ Կոպենհագենում, այսօր տեղի է ունեցել կիսաեզրափակիչ փուլերի տեղաբաշխման վիճակահանությունը, որի ընթացքում որոշվել են մասնակից երկրների ելույթների օրերը: Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլի համերգային 1-ին հատվածում, այս մասին տեղեկացնում է eurovision.tv-ն:
Հանդիսավոր միջոցառման ընթացքում «Եվրատեսիլը» հյուրընկալած նախորդ քաղաքի՝ շվեդական Մալմոյի քաղաքապետը խորհրդանշական բանալիներն է հանձնել այս տարի մրցույթը հյուրընկալող Կոպենհագենի քաղաքապետին։ Այդ պահից ի վեր Կոպենհագենը պաշտոնապես ստանձնել է մրցույթի անցկացման պատասխանատվությունը։
Մասնակից երկրների հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում յուրաքանչյուր կիսաեզրափակիչ փուլից միայն 10-ը երկիր կմրցի եզրափակիչ փուլում «Եվրատեսիլի» «Մեծ հնգյակ» երկրների հետ միասին. Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա և Դանիա. Իսպանիան, Ֆրանսիան և Դանիան կքվեարկեն 1-ին կիսաեզրափակիչում, իսկ Գերմանիան, Իտալիան և Միացյալ Թագավորությունը՝ 2-րդ:
1-ին կիսաեզրափակիչ փուլ
Համերգային 1-ին մաս
• Շվեդիա
• Ալբանիա
• Իսլանդիա
• Ռուսաստան
• Լատվիա
• Ադրբեջան
• Հայաստան
• Էստոնիա
Համերգային 2-րդ մաս
• Բելգիա
• Հունգարիա
• Մոլդովա
• Մոնտենեգրո
• Սան Մարինո
• Պորտուգալիա
• Ուկրաինա
• Նիդերլանդներ
2-րդ կիսաեզրափակիչ փուլ
Համերգային 1-ին մաս
• Նորվեգիա
• Իսրայել
• Վրաստան
• Ավստրիա
• Լիտվա
• Լեհաստան
• Մալթա
Համերգային 2-րդ մաս
• Ն.Հ. Մակեդոնիա
• Ֆինլանդիա
• Իռլանդիա
• Ռումինիա
• Սլովենիա
• Բելառուս
• Հունաստան
• Շվեյցարիա
Եզրափակիչ փուլ
• Միացյալ Թագավորություն
• Իսպանիա
• Իտալիա
• Գերմանիա
• Դանիա
• Ֆրանսիա
2014 թ. մայիսի 6-ին, 8-ին և 10-ին Դանիայում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին կմասնակցի 37 երկիր: