«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես երեւում է, բացահայտ պատերազմ է սկսվել պետական երկու գերատեսչությունների միջեւ. ՀՀ ֆինանսների նախարարությունն ու կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն երեկ միմյանց հասցեին փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել։ Առիթը ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման ու վճարման ոլորտում հայտնաբերված չարաշահումներն են։ Ֆիննախ. Վերահսկողական վարչության պետ Սոնա Ղարիբյանը ՊԵԿ-ին մեղադրել է այս եւ այլ ոլորտներում խախտումների մեջ, ՊԵԿ-ն էլ, այդ ամենը որակելով ապատեղեկատվություն, հայտարարել է, թե ՊԵԿ բացահայտումները ներկայացվում են ՊԵԿ-ի խախտումներ։

Պատասխան հաղորդագրությամբ հանդես է եկել ֆիննախ.-ը՝ տեղեկացնելով, որ բոլոր խախտումներն իրենք բացահայտել են ՊԵԿ-ում ստուգումների արդյունքում եւ «ցավով արձանագրել», որ բացահայտված համակարգային խնդրի լուծման փոխարեն ներկայացվել են անտեղի արդարացումներ։

Եթե հաշվի առնենք այն, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի փոխհարաբերությունները մեղմ ասած լարված են, ապա պետք է արձանագրել, որ միջգերատեսչական պատերազմն այլ պատճառներ ունի. Տամոժնի Գագոն հարձակվել է վարչապետի սանիկ նախարարի վրա»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում