«Մասիս տոբակո» ՍՊԸ-ում մթնոլորտը հանգիստ է: Այս մթնոլորտը հանգիստ է: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց «Գրանդ հոլդինգ» ընկերության մամուլի պատասխանատու Վահրամ Բրուտյանը:
Հիշեցնենք, որ այսօր «Հրապարակ» թերթը գրել է, որ «Մասիս Տոբակո» ՍՊԸ-ի աշխատակիցները դժգոհում են, որ արտաժամ աշխատանքի դիմաց նախատեսված աշխատավարձն ուշացնում են։
Նրանք թերթի թղթակցին հայտնել են, թե 8 ժամի փոխարեն աշխատել են 12 ժամ, որի համար չեն վարձատրվել: Նրանք հայտնել են, որ եթե այդպես շարունակվի, ապա նրանք գործադուլ կհայտարարեն:
«Մենակ մի բան կարող եմ ասել, հոդվածն ամբողջովին սուտ է և իրականության հետ ոչ մի կապ չունի»,-ասաց Վահրամ Բրուտյանը:
Հարցին, թե այս պահին ընկերության աշխատակիցները չունե՞ն աշխատավարձերի ուշացման խնդիր, Վահրամ Բրուտյանը պատասխանեց.«Ոչ, նման բան չկա, մեզ մոտ ամեն ինչ նորմալ է»: