Շաբաթ օրը Սանտա Մոնիկայում՝ երկու ձկնորսներին դանակահարելու կասկածանքով, ձերբակալվել են Բարբենքի և Գլենդելի 5 քաղաքացի, ընդ որում մեկը՝ անչափահաս:
Կասկածյալների թվում են 24-ամյա Արայիկ Օվոյանը, 19-ամյա Գևորգ Բաղդասարյանը, 18-ամյա Ալեքս Ակբարին և 21-ամյա Աղավնի Մանուկյանը: Իսկ 16-ամյա երիտասարդի անունը չի նշվում նրա անչափահաս լինելու հանգամանքով:
Ինչպես գրում է The Burbank Leader-ը 5 երիտասարդ վիճել են 2 ձկնորսների հետ, իսկ կռվի թեժանալուց հետո դանակահարել նրանց: Երկու վիրավորները տեղափոխվել են տեղի հիվանդանոց և անմիջապեոս վիրահատվել: Իսկ կասկածյալները ձերբակալվել: Թե ինչու են նրանք վիճել, այս մասին ոչինչ չի նշվում: Այս դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել և չորեքշաբթի օրը երիտասարդները կկանգնեն դատարանի առջև :