Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն անդրադարձավ հունվարի 18-ին ՝ ԱԺ ոչ իշխանական ուժերի և «Դեմ եմ»-ի կազմակերպիչ Կուտակայինի դեմ ակցիային և ՍԴ ուղղված դիմումին:
Նրա խոքերով, այս կենսաթոշակային ռեֆորմը տարիներ շարունակ քննարկվել է:
«Այն տեսակետը, թե պետք չէ այդքան շտապել, անհիմն տեսակետ է: Այս բոլոր խնդիրները ժամանակին շատ մանրամասն քննարկվել է և այն որոշումները, որոնք կատարվել են, բխում են ժողովրդի շահերից», - վստահեցրեց նախարարը:
Լրագրողներից մեկը հարց ուղղեց, թե արդյո՞ք ճիշտ է այժմ կիրառել այդ օրենքը և չի՞ կարելի սպասել ՍԴ-ի որոշմանը, ինչին ի պատասխան նախարարը նշեց, որ ԱԺ ուժերը իրավունք ունեն կարող են դիմել ՍԴ և իրենք պատրաստ են իրականացնել ՍԴ-ի ցանկացած որոշում:
«Սակայն մենք արդեն խոսում ենք ընդունված օրենքի մասին. Այդ կերպ մենք կարող ենք ցանկացած օրենքի դիմաց դիմել դատարան և կասեցնել: Այդպես չի լինում, մենք պետք է սպասենք դատարանի որոշմանը», - նշեց նա :
Հիշեցնենք, որ ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը դիմել են Սահմանադրական դատարան՝ «կուտակային կենսաթոշակային համակարգի» մասին օրենքի պարտադիր բաղադրիչը չեղյալ համարելու պահանջով և ՍԴ-ի որոշումը պարզ կլինի մարտին: