Հայկական ավիափոխադրումների ոլորտում նոր հայտեր չեն ներկայացվել: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, հավելելով, որ հայտով դիմել է միայն «Էյր Արմենիա» ընկերությունը:
Վարչության պետի խոսքերով, այս թեման բավական քննարկվել է և եղել են նաև խոսակցություններ, թե այս ոլորտն էլ է ծանոթով: «Եթե այդպես է ասեք ձեր ծանոթ ընկերներին թող գան մրցույթի հայտ ներկայացնեն», - նշեց նա, հավելելով, որ հայտի դեպքում իրենք կապահովեն մրցույթի անցկացման բոլոր կանոնները:
Նա նշեց նաև, որ արտասահմանից հայտ ներկայացնողները, ի տարբերություն, տեղականի բավական շատ են: Արդեն անդրադառնալով գներին, նա նշեց, որ, օրինակ, Մոսկվա և Արաբական Միացյալ Էմիրություններ ուղևորության գները նվազել են:
Հ.Գ. Լրատվամիջոցները գրում են, որ իրենց տեղեկություններով «Էյր Արմենիա» ավիաընկերությունը պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանի եղբորը: