Այսօր Հունվարի 21-ին կկայանա Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի՝ «Ռոմա» - «Յուվենտուս» հանդիպումը։ Համդիպումը կսկսվի տեղական ժամանակով ժամը 20:45 Հռոմի Օլիմպիական ստադիոնում : Խաղի մրցավարն է Պաոլո Տալյավենտոն, ով 20-րդ հանդիպումը կսպասարկի Յուվենտուսի մասնակցությամբ: Նախորդ 19 խաղերից 7-ում թուրինցիները հաղթել են, 7-ում պարտվել, 5 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի:
Միջազգային հանրահայտ բուքմեյքերական ընկերությունները մի փոքր նախապատվություն են տալիս Ռոմային: Ռոմայի հաղթանակի գործակիցը տատանվում է 2.35 – 2.55 սահմաններում, Յուվենտուսի հաղթանակի գործակիցը` 2.79-2.90, Ոչ-ոքին` 3.15-3.40: Ակնկալվում է, որ Ռոման այս խաղում կփորձի ռևանշի հասնել օրերս Յուվենտուսից կրած պարտությունից: Ես կարծում եմ, որ դա նրանց չի հաջողվի անել, քանի որ Յուվենտուսը Չեմպիոնների Լիգայի խաղարկությունից դուրս մնալուց հետո ձգտելու է հաղթել այն բոլոր մրցաշարերում, որոնց նա մասնակցում է: Դա երևում է նաև Յուվենթուսի խաղացողների տրամադրվածությունից:
Դե ինչ, Հաջողություն մաղթենք մեր սիրելի թիմին, և չմոռանանք, որ հաջողությունը միշտ ուշեղների կողմն է…
 

Սկզբնաղբյուր կայք` Fan Club Juventus
http://juventus-fans.com/coppa-italia-roma-vs-juventus/