«Առավոտ» թերթն իր այսօրվա համարում ծավալուն հոդվածով անդրադարձել է Լեւոն Տեր-Պետրոսյան–Գագիկ Ծառուկյան այդպես էլ չկայացած հանդիպման թեմային։ Ներկայացնում ենք հատված. «Ի՞նչն է խանգարում Տեր-Պետրոսյան–Գագիկ Ծառուկյան հանդիպմանն ու տետ ա տետ բանակցություններին… Սա մի հարց է, որի հիմքում է, թերեւս ընկած ԲՀԿ-ՀԱԿ իրական, անկաշկանդ երկխոսությունը։ Իհարկե, կարելի է պատճառաբանել, թե այս պահին քաղաքական ուժերի կոնսուլտացիաները գնում են այլ մակարդակով, ու թեեւ կուսակցությունների ղեկավարների մակարդակով նման կոնսուլտացիաներ չեն եղել, բայց ապագայում կարող են լինել։
Եթե քաղաքական գործիչների ելույթներով կուսակցությունը պետք է համարվի ընդդիմադիր կամ ավելին՝ իշխանության ձգտող, ապա նորանկախ Հայաստանը «ընդդիմության» կարիք երբեք չի զգացել։
Ի՞նչն է խոչընդոտում Տեր-Պետրոսյան–Գագիկ Ծառուկյան հանդիպմանը։ Այդ հանդիպումը գոնե վերջին երկու տարիների ընթացքում հնարավոր էր կազմակերպել, եթե Ծառուկյանը նման ցանկություն ունենար։ Սակայն տպավորություն է ստեղծվում, որ Ծառուկյանը խուսափում է նման ֆորմատով բանակցություններից եւ հանդիպումներից, ու հավանաբար նա ունի այդպես վարվելու իր պատճառները, որոնք, հավանաբար, չեն ցանկանում խոստովանել ՀԱԿ-ում»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում