«Հրապարակը» գրում է. «Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «մեծ փոփոխությունների» ստարտ է հանդիսացել ոչ միայն քաղաքական, լրատվական դաշտի, այլեւ խորհրդարանի ու պատգամավորների համար, որտեղ ներքին պրոցեսներ են ընթանում:

Այս առումով հետաքրքիր է խորհրդարանի ջավախյան կորպուսը. ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած Շիրակ Թորոսյանին ավելի շատ կարելի է տեսնել ԲՀԿ-ի սենյակներում, քան ՀՀԿ-ի: Տեսակետ կա նաեւ, որ ԲՀԿ-ական ջավախեցի Ստեփան Մարգարյանը սրսուռ քոչարյանական է: Սակայն, ըստ մեր աղբյուրների, դա ընդամենը արտաքին շղարշն է:

«Շիրակին, Տաճատին, ինչպես նաեւ Ստեփանին դեպուտատ է սարքել ախալքալաքցի Նորոն` Նորիկ Թեւանյանը, որպեսզի ջավախահայությունը հնարավորինս ներկայացված լինի պառլամենտում, Թեւանյանը խնդրել է Սերժ Սարգսյանին` Շիրակին ու Տաճատին ներառել  ՀՀԿ, իսկ Ստեփանին` ԲՀԿ ցուցակում: Նրանք բոլորն էլ Նորոյի կանտրոլի տակ են, եւ պատգամավորական «ինվենտարիզացիայի» ժամանակ նրանցից որեւէ մեկը որեւէ տեղ չի գնա»,- տեղեկացրեց նույնպես ջավախեցի մեր աղբյուրը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն ու Նորիկ Թեւանյանն իրար հետ մոտիկ են «մի ուրիշ ձեւ». Նորիկի խնդրանքով էր, որ կալանքից վաղաժամկետ ազատվեց Քոչարյանի մտերիմ Հովիկ Թամամյանը, Սերժ Սարգսյանի «խնդրանքով» էր, որ Նորիկը ժամանակին ֆինանսավորում էր Արտաշես Գեղամյանին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում