Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Դույսբուրգի» դեմ ընկերական խաղից հետո լուսանկար է տեղադրել ֆեյսբուքի իր էջում:
Հայ ֆուտբոլիստը լուսանկարվել է Պյեր-Էմերիկ Օբամեյանգի, Մարկո Ռոյսի եւ Կեւին Գրոսկրոյցի հետ:
Նշենք, որ Մխիթարյանի 25-ամյակի օրը` երեկ, «Բորուսիա»- «Դույսբուրգ» խաղն ավարտվեց 6:1 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը դարձավ դուբլի եւ գոլային փոխանցման հեղինակ: