2013թվականի ընթացքում մայրաքաղաքի փողոցների 2.5 մլն քառակուսի մետր տարածքը հիմնովին վերանորոգելու համար ծախսվել է մոտ 13 մլրդ դրամ: Այսօր կայացած աուլիսի ընթացքում այս մասին նշեց քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը և ամփոփեց նախորդ տարի իրականացրած ծրագրերն ու ներկայացրեց այս տարվանը:
Նրա խոսքերով, անցյալ տարի իրականացվել է տասնմեկ աշխատանք:
«Հիմնովին վերանորոգվել և վերակառուցվել են երկու հրապարակ, իրականացվել են կամուրջների վերանորոգման աշխատանքներ: Շահագործման են հանձնվել երկու բազմաբնակարանային շենք», - նշեց նա:
Փոխքաղաքապետը նշեց նաև գազաֆիկացման աշխատանքների մասին, որոնք իրականացվում են 16-րդ թաղամասում: Նրա խոսքերով, այժմ 32 շենքից արդեն գազաֆիկացվել են 16-ը, մյուս մասի գազաֆիկացումը կիրականացվի այս տարի:
Լրագրողներն ասուլիսի ընթացքում անդրադարձան հայկական դրոշներին, որոնք կան Երևանի փողոցներում և հարց ուղղեցին, թե որքա՞ն գումար է տրամադրվում դրա համար:
Հարցին ի պատասխան Արեյանը նախ նշեց, որ դրոշների առկայությունը պարտադիր պայման է բոլոր երկրներում, ապա նշելով, որ դրոշները ժամանակ առ ժամանակ մաշվում են, հայտարարեց, որ այդ բոլոր աշխատանքների համար ծախսվում է մոտ 80 մլն դրամ: