Մոսկվայի «Домодедово» օդանվակայանի ՆԳՆ գծային վերահսկողության ոստիկանապետ Մաքսիմ Տիտովը, իր դիրքերը չարաշահելու կասկածանքով , ձերբակալվել է: Չորեքշաբթի գիշերը հայտնված այս տեղեկությունը հաստատել է քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Ցիպլենկոն. գրում է  interfax.ru-ն:

 INTERFAX.RU-ին ոստիկանական բաժանմունքի իրավաբանը հայտնել է , որ իր պաշտպանյալը մեղադրվում է հայկական սփյուռքի երկու ներկայացուցիչներին ապօրինի կալանավորելու մեջ: Փաստաբանի խոսքերով, տուժածները այնուամենայնիվ, չեն ճանաչել իր պաշտպանյալին:

LifeNews-ը գրում է.  այս միջադեպը տեղի է ունեցել 2012 թ.-ին: Ոստիկանության աշխատակիցները, Մաքսիմ Տիտովի գլխավորությամբ, առանց իրավական հիմքերի , ձերբակալել են 5 քաղաքացիների և ծեծի ենթարկել : Ըստ հետաքննության , տուժածներից մեկը միջին աստճանի վնասվածքներ է ստացել: