Վերջերս մամուլում լուրեր էին տարածվել, թե տրանսպորտը հունիս-հուլիս ամիսներին կարող է բարձրանալ:

Այսօր կայացած ասուլիսի ընթացքում լրագրողները խնդրեցին փոխքաղաքապետ Կամո Արեյանին մեկնաբանել նշված լուրերը:

«Նման պաշտոնական հայտարարություն չի եղել», - նշեց նա և ներկայացրեց հանձնաժողովի աշխատանքները:

«Տրանսպորտի սակագնի վերաբերյալ հանձնաժողովը աշխատում և շարունակում է աշխատել, վերջին նիստը եղել է բաց և հրապարակային», - նշեց նա, հավելելով, որ աշխատանքները կատարվում են նույն ժամանակացույցով և վերջնական պատասխանը կլինի միայն հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո միայն: