Գանձասարը 10-13-րդ դարերի վանական համալիր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` Մարդակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում։ Իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր,-այս մասին գրում է karabaghcenter.com-ը։
Գանձասարի մասին առաջին տեղեկությունը հայտնել է Անանիա Մոկացի կաթողիկոսը (10-րդ դ.)։ Արցախի Իշխանաց իշխան Հասան-Ջալալի հովանավորությամբ 1216-1238 թթ.-ին կառուցվել է Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին և օծվել 1240-ի հուլիսի 22-ին։ Գանձասարը 1400 – 1816 թթ. Աղվանից կաթողիկոսության նստավայրն էր։ 18-րդ դ. սկզբին կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի շուրջն են համախմբվել Ղարաբաղի ու Սյունիքի ազատագրական շարժման ղեկավար գործիչները։ Գանձասարը պահպանեց ազատագրական շարժման կենտրոնի դերը մինչև 1815-ը;
Գանձասարի վանական համալիրը շրջապատված է բարձր պատերով և իր մեջ է ներառում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։ Որոշ արվեստաբաններ գտնում են,որ վանքը կարելի է դասել հայկական ճարտարապետության գլուխգործոցների շարքը։ Անատոլի Յակոբսոնը (խորհրդային նշանավոր միջնադարագետ-հնագետ) Գանձասարը նկարագրել է այսպես. ՙճարտարապետական արվեստի մարգարիտ… Սա միջնադարյան ճարտարապետության ու քանդակագործության եզակի կոթող է,որը իսկապես պետք է համարվի 13-րդ դարի հայկական մշակույթի հանրագիտարան՚:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ