Ուկրաինայում 3 օր է շարունակվում են քաղաքացիական անկարգությունները : Տուժել է գրեթե 1400 մարդ և ավելի քան 50 մարդ է առևանգվել է մեկ գիշերում. այս մասին  հայտնում է RBk-ն: Ինչպես նշվում է հոդվածում «Բատկիվշչինա» կուսակցությունը հայտնել է , որ մեկ օրվա ընթացքում բուժօգնության են դիմել մոտ 1400 տուժածներ :

РИА Новости-ին հայտնում է, որ մոտ 200 իրավապահներ վիրավորվել են Կիևում տեղի ունեցող անկարգությունների հետևանքով, որոնցից 84-ը հոսպիտալացվել են: Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի ՆԳՆ-ն:

Հիշեցնենեք, որ հունվարի 19-ին Կիևի կենտրոնում տեղի էր ունեցել ցուցարարների բախում ոստիկանության աշխատակիցների հետ: Ցուցարաները փորձել են ճեղքել կառավարական շենքերը շրջապատած ոստիկանական պատը, որի արդյունքում անկարգությունների մեծ ալիք է բարձրացել: