Չեմ թաքցնում իմ զորակցությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին:

«Եթե այժմ նա աշխուժացել է, ապա դրա իրավունքն ունի: Կարծում եմ, որ ինքը լրիվ իրավունք ունի արտահայտվելու տարբեր խնդիրների շուրջ, շուտ պետք է արտահայտվեր»:», - ասել է Մելքումյանը:

Նա նաև նշեց, որ վաղ է քննարկելը, թե կսատարի արդյոք ԲՀԿ-ն Քոչարյանին 2018թ. նախագահական ընտրություններին: նա նշեց, որ իրենք դեռ մինչ հաջորդ նախագահական ընտրություններ բավականին ժամանակ ունեն, և եթե-ներով քաղաքականություն չեն վարի: