«Հրապարակը» գրում է. «Այսօր, երեկոյան ժամը 8-ին ՀՀԿ գրասենյակում տեղի կունենա 2014-ի առաջին ԳՄ նիստը, որին չի հաջորդելու ՀՀԿ խորհրդի նիստ։ Իսկ ԳՄ օրակարգը «ձևավորվելու է տեղում, ինչպես շեֆը կասի»՝ տեղեկացրին մեր աղբյուրները։

Այնուհանդերձ, սպասվում է, որ Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան վեճի մասին Սերժ Սարգսյանն իր կարծիքը կասի, մանավանդ որոշ ՀՀԿ-ականներ այդ «հակամարտությունում» ոչ ադեկվատ են իրենց պահել՝ ամբախ-զամբախ խոսելով։ Որոշ տեղեկությունների համաձայն, նա անգամ Սեուլից է այդ առնչությամբ «զրույց» ունեցել ՀՀԿ որոշ «ծերերի» հետ։ Ասում են՝ Սերժ Սարգսյանն արձակուրդում գտնվելու օրերին ոչ մի վայրկյան ձեռքից ցած չի դրել այփադը և անձամբ է հետևել «աստղային պատերազմներին»՝ անգամ սոցցանցեր ու Ֆեյսբուք է մտել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։