«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի քանդման հարցում իրենք վճռական են. չի կարելի այն քանդել. «Մենք այսօր մեր նիստի ժամանակ որոշել ենք, որ շարունակելու ենք մեր պնդումները։ Մենք ՀՀ կառավարության առջեւ հարցեր էինք բարձրացրել՝ «Զվարթնոց» օդանավակայանի հետ կապված, ու այժմ պետք է պատասխան ստանանք։ Մեր աշխատանքները դրանով չեն ավարտվում»։ Սակայն նա ոչ մի կերպ չցանկացավ բացահայտել, թե ինչ նկատի ունի՝ «մեր աշխատանքները դրանով չեն ավարտվում» ասելով»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում