Այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցրեց, որ կառավարությունը շարունակելու է գազի սպառման դիմաց սոցիալապես խոցելի ընտանիքներին ֆինասնական օժանդակություն հատկացնել:
«Մեկ խորանարդ մետրի համար գազի գինը կազմելու է 100 դրամ: Անցած երկու տարիների ընթացքում գազի գինը դարձել է, որ մատակարարվում էր այդ ընտանիքներին, կազմում էր 132 դրամ և 32 դրամը մենք էինք հատուցում: Այժմ այդ գինը դարձել է 156 դրամ, ինչը նշանակում է, որ մենք շարունակելու ենք 56 դրամը նրանց փոխհատուցել»,- ասաց վարչապետը:
Վարչապետը Էներգետիկայի և բնական պաշարների, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին հանձնարարեց պատրաստել կառավարության համապատախան որոշումը և ներկայացնել կառավարությանը: