Որևէ դրական ազդեցություն չի կարող թողել, որովհետև համանախագահների պահանջը կայանում է նրանում, որ ժողովուրդները պետք է պատրաստվեն ոչ թե պատերազմի, այլ խաղաղության: Այսպես պատասխանեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը կառավարության նիստից հետո լրագրողների այն հարցին, թե հունվարի 19-ին Ադրբեջանի կողմից կատարված դիվերսիոն գործողությունները, ինչպե՞ս կանդրադառնա բանակցային գործընթացների վրա:
«Այդպիսի գորոծողությունները չեն կարող որևէ դրական արդյունք տալ, այսինքն այն ինչի համար սաղ օրը ողբում է իբր Ադրբեջանը, որ պահպանում է ստատուս-քվոն, նա ամեն ինչ անում է, որ ստատուս-քվոն պահպանի»,-իր խոսքում ասաց Շավարշ Քոչարյանը: