ԱՄՆ-ում 8 ամյա երեխան, փրկել է վեց հոգու կյանք: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն հղում անելով Associated Press-in:

Հունվար 20-ի վաղ առավոտյան, վագոն տնակում հրդեհ է բռնկվել : Գիշերը, 8 ամյա փոքրիկը  արթնանալով,  նկատել է, որ 4 ամյա քույրը այրվում է անկողնում և արագ արթնացնելով հարազատներին , դուրս է հանել նրանց տնակից : Այնուհետև հետ վերադառնալով , փորձել է դուրս հանել նաև  57 տարեկան պապիկին և 54 տարեկան հորեղբորը, սակայն չի հասցրել: Նրանց երեքի մարմինները հայտնաբերվել են վագոն տնակում:

Նրա քայլը հրշեջ ծառայողները հերոսական քայլ են համարել և մի քանի օրում նրա ընտանիքին հատկացվել է ավելի քան 30 հազար դոլար՝ հուղարկավորության ծախսերը հոգալու համար: