Երեկ Շեվչենկո հուշարձանի մոտ հավաքված Դնեպրպետրովսկի մոտ 200 բնակիչ , առաջարկել են «Ուկրաինայի Հերոսի» կոչում տալ նաև զոհված հայ ակտիվիստին՝ Սերգեյ Նիգոյանին: Այս մասին հայտնում է censor.net-ը:

Ինչպես տեղեկացնում է կայքը Դնեպրպետրովսկի Նոր կամրջի մոտ  հավաքված 400 հոգի էլ, մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը և իրենց ձեռքերում պահել նրանց լուսանկարները:  

Հիշեցնենք, որ 20 ամյա երիտասարդը՝ հայ ակտիվիստ Սերգեյ Նիգոյանը, մահացել է Կիևում տեղի ունեցող անկարգությունների ժամանակ հրազենային վնասվածքից: