Շոտլանդական Դամբարտոն քաղաքի գործարաններից մեկում վթարի պատճառով վիսկիի արտահոսք է եղել: Արդյունքում 18 հազար լիտր վիսկին թափվել է տեղի կոյուղի: Գրում է The Scottish Sun-ը:
BBC կայքի փոխանցմամբ` Chivas Brothers ընկերության աշխատակիցները փոխանակ ընկերության խողովակները լվանան մաքրող հեղուկներով, բաց են թողել հազարավոր լիտր վիսկի: Աշխատողներն այդպես էլ չեն հասկացել, որ վիսկիի արտահոսք է եղել: Նրանց հայտնել են կոյուղու աշխատողները, որոնք ալկոհոլի հոտ են զգացել:
Chivas Brothers կազմակերպության գործարանում աշխատում է 600 մարդ: Այժմ ղեկավարությունը փորձում է պարզել, թե ինչպես է եղել, որ կոյուղի է թափվել 500 հազար ֆունտին համարժեք վիսկի: