Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են ներքաղաքական և ներկուսակցական հարցեր: Այսօր կայացած աուլիսի ընթացքում այս մասին նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նշենք, որ տարվա առաջին նիստը տևեց բավական երկար: Դա ԱԺ նախագահը պարզաբանեց նիստի առաջինը լինելով:

Լրագրողները հարց ուղղեցին ԱԺ փոխնախագահին, թե նիստում արդյո՞ք անդրադարձ եղել է Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան բանավեճին, ինչին ի պատասխան Շարմազանովը նշեց, որի երկրորդ նախագահ-կառավարություն հեռակա բանավեճին որևէ անդրադարձ չի եղել:

«Թե ես որպես խոսնակ, կամ վաչապետն իրենց կարծիքներն ասել են, իսկ այսօր արդեն իր կարծիքն է ներկայացրել նաև նախագահը: Նա ներկայացրել է ամբողջական, նախագահին բնորոշ կարծիք», - նշեց նա:

Խոսելով Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին, նա նախ նշեց, որ չի տիրապետում ՀՀ առաջին և երկրորդ նախագահների ծրագրերին, ապա նշեց, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում իր անելիքները:

Հարց հնչեց նաև, թե անդրադարձ եղե՞լ է սահմանին տեղի ունեցող դեպքերին, ինչին ի պատասխան Շարմազանովը նշեց, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր կայացած կառավարության նիստի ժամանակ խոսել է այդ մասին, ապա հավելեց. «Մենք միայն կարող ենք ասել, որ նման գործողությունները, բնականաբար չեն ողջունվում»: