2013 թվականը բանակի ամրապնդման և երկրի պաշտպանության բարձրացման տարի էր: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, ամփոփելով անցյալ տարին, այս մասին նշեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Բանակը մեկ անգամ ևս գտնվելով խրամատում, լարված իրավիճակում, հակառակորդին ստիպեց զերծ մնալ հայ ժողովրդի հանդեպ ոտնձգություններից՝ լինի դա մեր սահմանին, թե ԼՂՀ-ի», - նշեց նա, հավելելով, որ թշնամին մեկ անգամ ևս համոզվեց, որ սահմանին կանգնածը հայ զինվորն է:
Նախարարի խոսքերով, հակառակորդն արդեն համոզվել է, որ ոչ մի արկածախնդրություն անպատասխան չի մնա:
«Գիտեք, որ անցյալ տարի Տավուշի մարզում հակառակորդը մի քանի դիվերսիաներ է կատարել, որի ընթացքում զոհեր ենք ունեցել: Ես հիմա այստեղ վստահ կարող եմ ասել, որ մենք հպարտանում ենք նրանց ծնողներով, որ հերոս զինվորներ են մեծացրել: Այս պահին մենք բոլորս գլուխ ենք խոնարհում մեր զոհվածների առջև», - նշեց նա: