Այսօր կայացած աուլիսի ընթացքում լրագրողները Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցին, թե ինչ նորություն կա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցի ժամանակ արված հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցի ժամանակ հայտարարություն եղավ, ըստ որի Հայաստանն այսուհետ կարող է Ռուսաստանից զենք գնել ներքին գներով:

«Հայ-ռուսական ռազմական համագործակցությունն արդեն երկար տարիներ գոյություն ունի և դրա շնորհիվ կարողանում ենք ապահովել անվտանգությունը, ինչպես նաև ռազմական տեխնիկայի ձեռքբերումը», - նշեց նա:

Նախարարի խոսքերով, ռազմական տեխնիկայի ձեռքբերման առաջին փաստաթուղթը ստորագրվել է 2010-ին՝ Սեյրան Օհանյանի և ՌԴ պաշտպանության նախարարի կողմից:

«Նոր պայմանագրերը թույլ են տվել փոփոխություններ այդ ոլորտում: Մեր պայմանավորվածությունները գտնվում են ուժի մեջ և այս տարի կավարտենք այն», - հայտարարեց նախարարը: