Սևակյան ժամանակաշրջանից տարբերվող ու այլ սովորությունների տեր մերօրյա հասարակությունում, դեռ հիշվում ու շահարկվում է նրա փիլիսոփայությունը՝ ոմանց կողմից մեջբերվում բանաստեղծական տողեր, ոմանց ֆեյսբուքյան էջերում հայտնվում նկարներ ու շատերին նույնիսկ անհասու տողեր :

Ի՞նչ կասեր Սևակը, եթե ողջ լիներ, իսկ ո՞վ ասաց, որ ՆԱ չկա, կա ու ես միշտ եմ զրուցում նրա հետ, նա միշտ ձեռքերումս է, ափիս մեջ, բառերումս: Նա իրեն բնորոշ ժպիտով նայում է ինձ ու......ասում.

-Մի օր կպատմեմ, թե ով էր Սուլաս, մի օր..........բայց հիմա տուր ինձ հարցերդ:

-Այսօր հարցերս և՛ նույնն են, և՛ տարբեր: Այսօր ուզւմ եմ խոսել Ձեր անմահ ներկայության մասին մեր օրերում, ինչպես նաև ՍԻՐՈ` միակ ու նվիրական, ի՞նչ է սերն ըստ Ձեզ:

-Սերը, -մեղմ ժպիտ իջավ բանաստեղծի դեմքին, ծխախոտը հանեց բերանից ու հառաչեց, -նա էր սերս, իմ Սուլան, բայց նրան այնքան անհարմար ժամանակ հանդիպեցի, ամուսնացած էի, երեխաներս ու կինս ավելի շատ ունեին իմ կարիքը, բայց սերը, ա՜խ այդ սերը, միշտ էլ գալիս է ճամփաներով անհայտ, չքարտեզված: Նելլին կինս էր, երեխաներիս մայրը,Սուլան` սերս: Այն կասեմ, որ պատահաբար են պատահում կյանքում, անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս: Սերն անհրաժեշտ պատահակություն է: Իմ կյանքում սերեր են եղել, բայց իմ ամենասիրելին նա էր: Նա՜:

-Պատահականություն, թե՞ անհրաժեշտություն, սրանցից որն էր Ձեզ համար Սուլամիթայի հետ հանդիպումը:

-Երջանկություն: Չէ՛, ավելին` երջանիկ պատահականություն: Դա ուրիշ անունով կոչել չեմ կարող: Ճիշտ է, ժամանակս անհարմար էր, բայց սերն էլ հարմարվող չէ: Պարզապես ժամանակս չհերիքեց մի լավ, կարգին կուշտ սիրելու՝ կյանքս էր կարճ:

(անմնացորդ ատեցի նրան, ով մեղավոր է, որ հիմա ....... չգիտեմ, երևի այլեւս իրականությունն այդպես էլ հանելուկ մնա մեզ համար)

-Շատերն այսօր թռուցիկ են համարում այն, ինչ մեծ սիրով ապրել ու գրել եք, կարելի է ասել, որ Ձեր սերն էլ են այդպիսին համարում, սրա մասին ի՞նչ կասեք:

-Ափսո՜ս: Գիտեք ինչու՞: Ափսոս,որ չհասցրի ավելին ասել, ավելին թողնել ինձնից հետո: Բայց հպարտ եմ, որ այսօր` ինձնից հետո, երբ մահից վերցված արձակուրդս ավարտվել է վաղուց, ինձ դեռ հիշում են, այսինքն զուր չեմ ապրել ու կան մարդիկ, որ ուզում են իրենց երեխաներին կոչել Պարույր ու Սևակ: Բայց խոսքերը, որոնք նկարագրությունն են իմ զգացմունքների, կյանքի ու սրտի, ուզում եմ կարդան ու հասկանան, թեև բարդ կլինի:

Նյութն ամբողջությամբ կարդացեք՝ այստեղ: